Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:30 03-05-2023

Լրագրողներն ընդդեմ «թավշյա» սպառնալիքների

Մամուլի ազատության համաշխարհային օրը ստիպում է մեկ անգամ ևս բարձրաձայնել լրագրողների նկատմամբ հարձակումները, աշխատանքը խոչընդոտող միջադեպերի և աճող սպառնալիքների մասին։ Սպառնալիքներ, որոնք թվում էր թե թավշյա հեղափոխությունից ու իշխանափոխությունից հետո աստիճանաբար կանհետանան։ Բայց ամեն օր շարունակում ենք բախվել ցավալի իրակնությանը․ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է սահմանափակված մնալ ու իշխանության ներկայացուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում դրա համար։ Ի դեպ այն իշխանության, որի ներկայացուցիչներից շատերը մասնագիտությամբ լրագրող են եղել։ Լրագրողներն այսօր էլ շարունակում են թիրախավորվել, ոտնահարվում են նրանց իրավունքները, իսկ որ ամենավատն է՝ իշխանության ներկայացուցիչները մեծ թվով օրենսդրական նախաձեռնություններ են մշակում, քննարկում ու ընդունում, որոնք միտված են մամուլի ազատ աշխատանքը սահմանափակելուն։

Այսօր, թերևս, տեղին կլինի մեկ անգամ ևս հիշել լրագրողների նկատմամբ իրականացված բռնության մի քանի աղմկահարույց դեպքեր։

ԱԺ-ում գրանցված աղմկահարույց միջադեպերից մեկի հերոսը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն է, ով սկսել էր վիճաբանել լրագրող Անի Գևորգայանի հետ։ Վիճաբանության ժամանակ պատգամավորը փորձել էր հարվածել լրագրողին, սակայն գործընկերները բռնել էին նրա ձեռքը և հեռացրել սենյակից։ Իսկ միջադեպից շատ չանցած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր մոտեցել թիկնապահներով ու հրահանգել ԱԺ բնականոն գործունեությունը խաթարելու և քվեարկությունը տապալելու համար երկու լրագրողներին հանել, ինչից հետո ՊՊԾ աշխատակիցները բռնի կերպով դուրս էին հանել Անի Գևորգյանին։

Էլ ի՞նչ աղմկահարույց միջադեպ՝ առանց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցության․ երբ վերջինիս մոտեցել և հարցեր էր ուղղել «Yerevan.today»-ի լրագրող Սյուզի Բադոյանը, Սարգսյանը խլել էր լրագրողի ձեռքի բարձրախոսն ու մտել իր աշխատասենյակ՝ հրահանգելով դուռը չբացել։ Ցավոք, սա միակ միջադեպը չէր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ․ երբ խորհրդարանում Սյուզի Բադոյանը փորձել էր Հայկ Սարգսյանից մեկնաբանություն ստանալ ընդդիմության գործողությունների վերաբերյալ, վերջինս խլել էր լրագրողի հեռախոսը՝ վնասելով նաև Բադոյանի ձեռքը։ Ճիշտ է, պատգամավորը այն քիչ անց հետ էր տվել, սակայն այդպես էլ ներողություն չէր խնդրել պահվածքի համար։

Աղմկահարույց միջադեպերից մեկն էլ թեև խորհրդարանում տեղի չէր ունեցել, բայց շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ անմիջական կապ ուներ իշխանության ներկայացուցիչների հետ։ Մանսավորապես, լրագրող Լիա Սարգսյանը տեղեկացրել էր, որ Երևանում քայլելիս երկու անձինք փորձել են ահաբեկել իրեն։ Նշենք, որ լրագրողը Եռաբլուրում վեճի էր բռնվել Նիկոլ Փաշինյանի հետ, հետո կատարել էր իր խոստումը և գրավոր հարց ուղղել վարչապետին՝ նրա ասած պաստառը ձեռքին կառավարության դիմաց գնալով։

Այսպիսի միջադեպեր դեռ շատ կարելի է առանձնացնել, այսօր այսպիսին է մամուլի ազատության գինը․ պայքար՝ սկզբունքների, անկախության, անաչառության, օբյեկտիվության համար։ Պայքար, դեգերում, բայց և հույս, որ մի օր մամուլի ազատությունն այլևս անսասան իրականություն կլինի։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան