Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:12 01-05-2023

Կենդանաբանական այգին տեղափոխելու շուրջ քննարկումներ չեն եղել. երևի դեռ մտադրություն է․ տնօրենի ժ/պ

Կենդանաբանական այգին տեղափոխելու ծրագրի մասին ես էլ եմ լսել լրատվամիջոցներից, քննարկում չի եղել, ենթադրում եմ՝ ընդհանուր քաղաքի էկոլոգիական զարգացման ծրագրի համատեքստում է հայտարարվել: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշեց կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Աշոտ Ասլանյանը՝ անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե Երևանում՝ «Երևան պարկին» հարակից 157 հա տարածքում կկառուցվի նոր կենդանաբանական այգի, որտեղ կլինի կանաչ գոտի և անտառ կտնկվի:

«Չեմ կարող ասել, թե ինչքանով է դա ձևավորված ծրագիր է, թե՞ մտադրություն է, որն ընթացքում կարող է բազմապիսի փոփոխությունների ենթարկվել:

Այգին ունի նաև կառավարման խորհուրդ, կառավարման խորհրդում էլ այդպիսի հարց չի քննարկվել, ինչից ես ենթադրում եմ, որ այդպիսի հստակ ձևակերպված ծրագիր չկա: Եթե լիներ, տեղյակ կպահեին, կքննարկեին: Դա նաև ֆինանսական մեր ներդրումներ է պահանջում, չեմ կարծում, որ դա կարող էր կատարվել հենց այնպես, ուղղակի միանգամից»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպիսին է իր կարծիքը կենդանաբանական այգին տեղափոխելու հարցում, Ասլանյանը պատասխանեց. «Ամբողջ աշխարհում կան նման իրադրություններ, երբ քաղաքն ընդլայնվում է և այգին մնում է քաղաքի տարածքում, և առաջանում է հարց՝ ինչպես ընդլայնել քաղաքի ներսում գտնվող այգին, արժի՞ այն տեղափոխել, թե ոչ: Աշխարհում կան շատ օրինակներ, Բեռլինի, Մոսկվայի, Պրահայի կենդանաբանական այգիները, որտեղ այգին որպես պատմամշակութային արժեք պահպանվում է, փոխարենը որպեսզի կենդանիների համար ապահովեն մեծ ազատավանդակներ, քաղաքին հարակից բացվում են «սաֆարի պարկերի» նման տարածքներ, որտեղ տեղափոխվում են խոշոր կենդանիները, որոնք կարիք ունեն ազատավանդակների: Այսինքն մի լուծումը մյուսին չի բացառում: Կարելի է գտնել փոխզիջումային որոշումներ և հարցը չդնել տեղափոխել-չտեղափոխելու ձևով:

Երբ հարցը կհասնի այնտեղ, որ կարիք կլինի կազմել ծրագիր, մենք կներկայացնենք մեր մոտեցումները, կգտնվի օպտիմալ լուծում»:

Ինչ վերաբերում է գործող կենդանաբանական այգու պայմաններին, տնօրենի պաշտոնակատարը նշեց. «Կենդանաբանական այգու տարածքը այս պահին 35 հեկտարից մի փոքր ավելի է, կենդանիներով զբաղեցրած տարածքը 25 հեկտարն է զբաղեցնում, այսինքն այս պահին դեռ ունենք այգում զարգացնելու, կենդանիների համար համապատասխան պայմաններ ապահովելու հնարավորություն: Հաջորդ փուլով, երբ խոսքը կվերաբերի խոշոր կենդանիներին, որոնք կարիք ունեն մեծ տարածքների կարելի է քննարկել կոմպրոմիսային տարբերակը:

Այս պահին այգին տարածքի խնդիր չունի, ունի շենքերի և կոմունիկացիաների վերանորոգման խնդիրներ»:

Oragir.News-ի հարցին՝ ո՞րն է այգու տնօրենների՝ 2018 թվականից հետո մի քանի անգամ փոխելու պատճառը, կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Աշոտ Ասլանյանը նշեց, որ չի կարող ասել։ «Կարող եմ իմ անձնական կարծիքն ասել որպես քաղաքացի, որովհետև էդ ժամանակ ես այգու հետ առնչություն չեմ ունեցել։ Ճիշտ է՝ ես կենդանաբան եմ, նեղ մասնագետ այս բնագավառում, բայց կարող եմ իմ կարծիքը որպես քաղաքացի ասել, չեմ կարծում որ դա ճիշտ կլինի, բայց տեղյակ եմ այնքանով, որքանով լսել եմ լրատվամիջոցներից։ Լիարժեք ինֆորմացիա չեմ կարող տալ, որովհետև չունեմ, ենթադրություններ անել էլ չեմ ուզում»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան