Ներքին Խոսք 3 տարի առաջ - 21:51 29-04-2023

Արցախի իշխանությունը խաբում է, դիմանալու տեղ չեն թողել․ վեց երեխաների մայր

«Արցախի իշխանությունը մեզ այնքան է խաբել, որ լավ բանի մասին դժվար է մտածելը»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով հանգամանքին, որ ադրբեջանցի էկոակտիվիստները ժամանակավորապես դադարեցրել են բողոքի ակցիան և բաց կլինի Շուշի-Քարին տակ հատվածը, ասաց Արցախի բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Գոհար Հայրիյանը։

Գոհար Հայրիյանը 6 երեխաների մայր է, որոնցից երկուսն առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Ասում է՝ իրավիճակը բավականին բարդ է, որովհետև սննդամթրքի խնդիրն առկա է․

«Երեկ ես կարողացա ինչ-որ բան վերցնել, մի քիչ բանջարեղեն ու միրգ։ Կարտոֆիլ չեմ վերցրել ու ծանր վիճակ է։ Տան մեջ իննը շունչ կա, հիվանդ երեխաներին սնունդ է հարկավոր»,- ասում է։



Գոհար Հայրիյանը շատ է ցանկանում, որ Արցախը միանա Հայաստանին, բայց չի վստահում Արցախի իշխանությանը․

«Սրանք անընդհատ խաբում են, թե այսօր կամ վաղը լավ կլինի, բայց արդյունք այդպես էլ չկա։ Մի հատ խելոք մարդ եկավ Արցախ ու նրան էլ հանեցին գործից։ Նկատի ունեմ Ռուբեն Վարդանյանին»,- նշեց Գոհար Հայրիյանը։

Չի բացառում, որ ամեն պահ էլի ինչ-որ տարբերակով Ադրբեջանը կփակի դեպի Արցախ ճանապարհը․
«Իրենց ակցիայի ժամանակավոր դադարեցումը ոչ մի հարց չի լուծում։ Մի անգամ կարող է բացեն ու մյուս անգամ փակեն։ Մենք չգիտենք, թե ինչ կկատարվի մեր և մեր երեխաների հետ»,- եզրափակում է Գոհար Հայրիյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան