Մշակույթ 3 տարի առաջ - 21:33 27-04-2023

Մանկական պարզություն ուներ իր սրտի խորքերում մասիսապաշտ այս հայը․․․

Ծանր մանկություն է ունեցել կյանքի, գարնանային արբունքի բանաստեղծ Հովհաննես Շիրազը։ Վաղ հասակում կորցրել է հորը, Աստղիկ մայրը չի կարողացել միայնակ հոգալ ընտանիքի հոգսը, և խեղճ որբուկը մանկատանն է հայտնվել։ Բայց ինչքա՜ն ջերմ են բանաստեղծի մանկության հուշերը։

Այսօր այս մասիսատիպ հայի՝ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է։



Մի անգամ «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրության միջանցքներում մի բարձր ձայն լսվեց․

-Ջո՜ւր, ջո՜ւր, պուլպուլակի սառը ջո՜ւր․․․

Շիրազն էր՝ արդեն հայտնի բանաստեղծ, ջրով լի կուժը ձեռքին մտել էր խմբագրություն․ մանկությունն էր հիշել։

Խիկար Բարսեղյանն իր հուշերում պատմում է, թե ինչպես էր Շիրազը փողոցում ջրավաճառ երեխայից ջրի կուլան վերցրել ու մտել խմբագրատուն։

Հրաչյա Քոչարը դիմավորել է Շիրազին և ասել․

-Ծո՜, Օնիկ, մանկությո՞ւնդ հիշեցիր։ Մոռացիր, այլևս ջրավաճառ չես, բանաստե՜ղծ ես, բանաստեղծ, էլ Օնիկ Կարապետյանը չես, էլ Օվոն չես, այլ Հովհաննես Շիրազը․․․

Խիկար Բարսեղանը, որ նոր էր բանաստեղծական փորձեր անում, առիթը բաց չի թողնում, փորձում է ծանոթանալ Շիրազի հետ։

Շիրազը հարցնում է․

-Գրական անունդ ի՞նչխ է։

-Բախ․․․

Շիրազը ծիծաղում է․

-Բախ անունով երաժիշտ լսել եմ, բայց բանաստեղծ՝ ոչ․․․․ Իսկ ջուր ծախե՞լ ես։

-Ո՛չ։

-Ափսո՜ս։

Մի տեսակ մանկական պարզություն ուներ իր սրտի խորքերում Շիրազը․․․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ