Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 17:20 24-04-2023

Մերժել ուրացությունն իր բոլոր դրսևորումներով և պայքարել հանուն Հայության արդար դատի. Ս.Լաճիկյան

Գյումրեցի ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանը Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ ներկայացրել է իր ստեղծագործություններից մի շարք, որը հետևյալ խորագիրն ունի՝ «Արդարություն»։



Ստեղծագործությունները Աստվածաշնչյան թեմաներով են։



«Դիմատետրիս Ապրիլքսանչորսյան թողարկումը ներկայացնում է դրվագներ տարբեր տարիների իմ ստեղծած Աստվածաշնչյան թեմաների իմ մեկնաբանություններից: Այդպես նախ՝ ուզեցի գեղարվեստական շարան ստեղծել, որի պսակը խաչելության դատապարտված Քրիստոսն է՝ իր փշե պսակով, ապա՝ այդ դրվագներն առնչել Հայ ազգի Գողգոթայի հետ՝ տեղի ունեցած 108 տարի առաջ:



Խորհուրդը թե՛ երեկ ու թե՛ այսօր նույնն է՝ մերժել ուրացությունն իր բոլոր դրսևորումներով, դիմագրավել արհավիրքներին և պայքարել հանուն Հայության արդար դատի:

Աստծո որդին, վերջին հաշվով, ի՛նքն էր զոհ այդ ուրացության ու անարդարության: Չէի ուզենա տանջեին, խաչեին, հետո նոր՝ աստվածացնեին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանը։



ՀՀ վաստակավոր նկարիչն անկեղծանում է, որ Ցեղասպանությանը առանձին չի անդրադառնա, կանդրադառնա հաղթանակներին, Լաճիկյանն ասում է` հավատում է, որ Հզոր Հայաստան ունենալու ենք, այդ օրը գալու է, բայց.... «Մինչև մեր ազգը չվերագտնի իրեն, չվերադառնա իր հզոր արմատներին, մինչև խելքի չգա, այդ օրը չի գա»,- ընդգծեց գյումրեցի ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի