Ներքին 3 տարի առաջ - 16:40 14-04-2023

Թուրքի իշխանությունից ոչինչ չենք կարող սպասել. զոհվածների ծնողներ

Երեկ ժամը 15։00-ից «Որդիների կանչ» կազմակերպությունը նախաձեռնել էր 24-ժամյա նստացույց։ Ծնողները մեկ օր մնացել են Քննչական կոմիտեի դիմաց։

Ծնողները պահանջում են անհապաղ մեղադրանք առաջադրել այն 13 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:

Ծնողներին բռնության ենթարկած ոստիկանները, ոչ միայն չեն պատժվել, այլ գտնվում են ծառայության մեջ, այնինչ, երբ կա վարույթ նրանք չպետք է աշխատեին մինչև ամեն բան պարզ լիներ։

Ծնողները փաստում են, որ ոստիկանների հետ արվել է առերեսում, նույնականացվել են տվյալները և պարզվել է, որ կան մարդիկ, ովքեր բռնություն են կատարել ծնողների նկատմամբ և, մնալով անպատիժ շարունակում են իրենց աշխատանքը։

Երեկ ծնողները ՔԿ-ի նախագահ Արգիշտի Քյարամյանին տուն են ճանապարհել շշերով հարվածելով, իսկ այսօր Քյարամյանը պարզապես աշխատանքի չէր եկել անհայտ պատճառով։

Զոհված զինծառայողների ծնողները այսօր դադարեցրին իրենց ակցիան, և պայմանավորվեցին, որ իրենք վաղը կանցկացնեն հավաք՝ կքննարկեն իրենց անելիքները։

Ծնողները իրենց խոսքում անընդհատ նշում էին, որ այս իշխանությունից որևէ սպասելիք չունեն, քանի որ թուրքի իշխանությունից ոչինչ չեն կարող սպասել։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար