Արտաքին 3 տարի առաջ - 14:15 12-04-2023

Ռուսական ուժերը վերահսկում են Բախմուտի բոլոր վարչական շենքերը. Դենիս Պուշիլին

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վերահսկում են Բախմուտի բոլոր վարչական շենքերը։ Այս մասին նախօրեին ռուսական առաջին ալիքի եթերում հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը։

Պուշիլինը շեշտել է, որ մեկնել է Բախմուտ՝ քաղաքում տիրող իրավիճակը հասկանալու համար։ «Արտյոմովսկի (Բախմուտի ռուսական անվանումը-խմբ) բոլոր վարչական շենքերն արդեն գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ»,- ասել է նա։

Վերջինս հայտնել է, որ քաղաքում չի տեսել առանց լուրջ վնասի որևէ շինությունը, որը հնարավոր լինի մի փոքր շտկել և հետագայում օգտագործել։

Ավելի վաղ ռուսական Վագներ մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտնել էր, որ Բախմուտի ավելի քան 80%-ը, ներառյալ բոլոր վարչական կենտրոնները, գտնվում են ռուսական ուժերի վերահսկողության տակ։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ռուսական զորքերը իրենց հիմնական ուժերը կենտրոնացրել են Դոնեցկի շրջանի Բախմուտ քաղաքի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Վագների գրոհային ջոկատները շարունակել են մարտերը քաղաքի կենտրոնական մասում և հակառակորդին ստիպել հեռանալ դեպի արևմտյան ծայրամասեր։ Վերջինս հավելել է նաև, որ ծայրամասերում գրոհայինների գործողություններին աջակցում են օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար