Արտաքին 3 տարի առաջ - 22:30 11-04-2023

Բրյուսելը հրաժարվում է մեկնաբանել Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքը

Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հրաժարվել է մեկնաբանել Պենտանգոնից տեղի ունեցած փաստաթղթերի արտահոսքը։ Ինչպես տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, այս մասին նա ասել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Սանտոն ընդգծել է, որ արտհոսքը չի վերաբերում Եվրամիությանը, ուստի կառույցն այն չի մեկնաբանի։ «Մենք երբեք չենք մեկնաբանում արտահոսքերը։ Դա կապված չէ ԵՄ-ի հետ, ուստի մենք չենք մեկնաբանի դա»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից փաստաթղթերի երկու խոշոր խմբաքանակի արտահոսք է տեղի ունեցել։ Խոսքը մոտ 100 փաստաթղթերի մասին է, որոնք տեղեկություններ են պարունակում Կիեւի մարտական հնարավորությունների, ՆԱՏՕ-ի աջակցության եւ ուկրաինական բանակի խոցելիության մասին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, ամերիկյան իշխանությունները լրտեսել են նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև