Ներքին Խոսք Արտաքին 3 տարի առաջ - 13:29 11-04-2023

Եվրոպացի դիտորդները խանգարում են Ալիևին. փորձագետ

Եվրամիությունում Ադրբեջանի առաքելության ղեկավար Վաքըֆ Սադըքովը խոստովանել է, որ հայ-ադրբեջանական սահմանին եվրոպացի դիտորդների ներկայությունը անհանգստացնում է Բաքվին։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, անդրադառնալով Բաքվի դիրքորոշմանը, ասաց, որ այդ խնդիրը շատ պարզ է.

«Ալիևը այս պահին ստում է և մեր նկատմամբ ագրեսիայի ակտեր է իրականացնում՝ իրեն ցույց տալով որպես խաղաղասեր, առավել ևս մեզ մեղադրելով որպես ագրեսոր վարկագծի տեր, որին տարրական տրամաբանություն ունեցող մարդը չի հավատա, որովհետև այս պահին ուժերի անհավասարությունը այնքան մեծ է, որ աբսուրդ է, որ մենք լինենք ագրեսոր։

Ալիևը, ուղղակի լինելով ապացուցված ագրեսոր, վախենում է մեկ ավել աչք ունենալ հայկական կողմում, որը եվրոպական կառույցներին ցույց կտա ճշմարտությունը, թե ով է իրական ագրեսորը։ Ալիևը ուզում է հնարավորինս անպատիժ մեզ ճնշել Սյունիքում լայն իմաստով»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանն ընդգծեց, որ այս պահին Հայաստանում գտնվող եվրոպացի դիտորդները խանգարում են Ալիևին։

«Եվրոդիտորդների ներկայությունը իրեն խանգարում է։ Իր հերթին Եվրոպան իր դիտորդներին ուղարկել է մեզ պաշտպանելու, բայց գլխավորապես այն պատճառով, որպեսզի արդարությունը հնարավորինս բարձրացնի և օգուտ եվրոպական շահերի բանակցություններ իրականացնելիս՝ Ալիևից առավելագույն զիջումներ կորզի։

Հիմա եկեք նայենք Ուրսուլա Լեյենի երկդիմի պահվածքը, որը մի ձեռքով Ադրբեջանից գազ է գնում, Ադրբեջանի հետ ինչ-որ բարեկամություն է անում, մյուս կողմից էլ Արցախով և Հայաստանով անհանգստանում է։

Սրանք երկդիմի դասական քաղաքականություններ են, և մենք պերք է մեր շահերը պաշտպանենք, մենք էլ չենք պաշտպանում և առավելագույնս դառնում ենք ուժեղների առևտրի առարկա, որոնք մեզ պաշտպանում են մինչև մի որոշակի պահ, երբ որ այդ ուժեղացված դիմադրության արդյունքում դիմացինը համաձայնում է ինչ-որ մի զիջում անել և արդյունքում այդ պահից դադարում են մեզ պաշտպանել, զիջումը վերցնում են և մենք մնում ենք մեր խնդիրների հետ մենակ»,- ընդգծեց Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի