Ներքին 3 տարի առաջ - 20:34 07-04-2023

Անդրեասյանը անպատասխանատու խոսքով վիրավորանք ու պիտակավորում է տվել ընտրությանը մասնակցող դատավորի հասցեին

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարել է․ «Այսօր տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ ԲԴԽ առանձին ժամանակավոր անդամ, նախագահ Կ. Անդրեասյանը, քողարկվելով ԲԴԽ մամուլի ծառայության ներքո, փորձելով հերքել իր հրաժարականի մասին լուրը կամ հիշյալ առիթն օգտագործելով, կրկին իրեն բնորոշ փաստազերծ ու անպատասխանատու խոսքով վիրավորանք ու պիտակավորում է տվել ընտրությանը մասնակցող դատավորի հասցեին՝ այդկերպ արդեն հրապարակայնորեն ու անթույլատրելի միջամտելով ընտրություններին:

Նույն կերպ խոսնակի ձեռամբ, փաստազերծ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավորի (ների) նկատմամբ, ինքն իրեն դիտարկել է հավատ ներշնչող ու բարեփոխող և այլ ինքնաոգևորող հատկանիշներով:

Պետք է արձանագրել, որ այլևս նման վարքագիծն ունի անուղղելի պաթոլոգիկ բնույթ: Այդուհանդերձ, դատավորները կատարել են ազատ ու ճիշտ ընտրություն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ամբողջ դատական համակարգին:

Միևնույն ժամանակ կոչ եմ անում դատավորներին անտեսել ժամանակավոր բարդությունները և շարունակել գործել ի շահ դատական իշխանության, դատավորների անկախության և պետության»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին