Ներքին 3 տարի առաջ - 21:36 02-04-2023

Մենք մեր ժողովրդին առաջարկում ենք պայքար հանուն փրկության․ Սաղաթելյան

Ապրիլի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ՝ Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ՀՀ տարբեր մարզերից շուրջ 50 նորագիրներ համալրել են Հ․ Յ․ Դաշնակցության շարքերը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից:

Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ուղղված խոսքով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի աշխատակազմի ղեկավար, իրանագետ Սարգիս Մկրտչյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով վերջին շրջանում Հ․Յ․ Դաշնակցության դեմ սաստկացող բռնաճնշումներին՝ Սարգիս Մկրտչյանն իր խոսքում նշել է․
«Չի ներվում Դաշնակցության հայրենասիրությունը, սակայն ներվում են օտարների ծավալապաշտական նկրտումները։ Չի ներվում Դաշնակցության արդարամտությունը, բայց ներվում է Հայաստանում թե Հայաստանից դուրս ուժի իրավունքի կիրառումը։ Չի ներվում Դաշնակցության ժողովրդավարությունը, բայց ներվում են ժողովրդավարության քողի տակ Հայաստանում, թե Հայաստանից դուրս բռնապետության հաստատումը»։

Ընդգծելով մեր օրերում հայրենիքի ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու կարևորությունը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում շեշտել է, որ Դաշնակցությունը մերժում է օրվա իշխանության առաջարկած «փրկությունը հանձնվելու մեջ է» բանաձևը՝ դա համարելով ինքնաոչնչացման ճանապարհ։

«Մենք մեր ժողովրդին առաջարկում ենք պայքար հանուն փրկության և պատրաստ ենք լինել այդ պայքարի և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը։

Դիմադրություն, միասնակաություն, պայքար. սա է Արցախը հայկական պահելու, Հայաստանը թշնամու ոտնձգություններից պաշտպանելու միակ ճանապահը»,- եզրափակել է իր խոսքը Սաղաթելյանը։

Միջոցառումն ավարտվել է Սարդարապատի հուշահամալիրում գտնվող Արամ Մանուկյանին նվիրված հուշաքարի մոտ տեղի ունեցած երդման խորհրդանշական արարողությամբ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին