Ներքին 3 տարի առաջ - 16:40 30-03-2023

Ի՞նչ են թաքցնում «Սուրմալու»-ում․ բացվելուց հետո նկարահանումն արգելում են

Այսօրվանից թույլատրվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը: Oragir.News-ին տոնավաճառի աշխատակիցներից մեկը, ով օգոստոսի 14-ին մազապուրծ էր եղել չարաբաստիկ պայթյունից, ասաց, որ շատ գոհ է «Սուրմալու»-ի տնօրինությունից և վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

Մեր աղբյուրի փոխանցնամբ՝ խանութներում հայտնաբերվել էին հոսանքների հետ կապված խախտումներ, աշխատանքներ են իրականացրել՝ դրանք վերացնելու նպատակով, քանի որ դրանց պատճառով մեծ էր հրդեհի հավանականությունը։

Oragir.News-ին մոտեցավ առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը, ով ասաց, որ դադարեցնենք նկարահանումը, քանի որ դա մասնավոր տարածք է և պետք է տնօրենից թույլտվություն ունենալ՝ ներսում նկարահանում իրականացնելու համար։ Սակայն, մեզ այդպես էլ չհաջողվեց տնօրենի կամ որևէ պատասխանատուի հետ խոսել՝ նրանք տեղում չէին։

Նշենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում փակվել էին «Փեթակ», «Մալաթիա», «Տաշիր» և «Ոսկու շուկա» առևտրի կենտրոնները։

Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը փակ է մարտի 14-ից։ Այնտեղ հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը նշել էր, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հայտնաբերվել է հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների 51 խախտում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին