Ներքին 3 տարի առաջ - 11:03 25-03-2023

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին Հունաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

«Հնագույն քաղաքակրթություն ներկայացնող հայ և հույն ժողովուրդները ավելին են, քան բարեկամներ, որոնք դարեր ի վեր արարել են կողք-կողքի՝ իրենց հետքը թողնելով համաշխարհային պատմության էջերում:

Մեր ժողովուրդների բարեկամությունը հիմնված է պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեհամակարգի վրա, իսկ մշակութային և տնտեսական կապերը սկիզբ են առնում դեռևս վաղնջական ժամանակներից:

Վերջին երեսուն տարիներին Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերություններն ավելի են ամրապնդվել և խորացել` ներառելով փոխշահավետ համագործակցության նոր ոլորտներ և ձևաչափեր:

Վստահ եմ, որ հետագայում առավել կընդլայնենք երկկողմ կապերի առկա ներուժը՝ միավորելով մեր ջանքերը տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար