Ներքին 3 տարի առաջ - 17:17 16-03-2023

«5-րդ շարասյունը» ներդրվում է այս օրերին՝ բանակը կազմաքանդելու նպատակով․ պահեստազորայիններ

44-օրյա պատերազմի ժամանակ «5-րդ շարասյան» առկայության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է նաև ՀՀ պահեստազորային զինծառայողների նախաձեռնությունը՝
«Հայոց բանակի «5-րդ շարասյունը», կամ մեղավորներին նշանակելու ինստիտուտը» խորագրով հրապարակմամբ։

«Մեր արժանապատվությունից ցածր ենք համարում մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող տխրահռչակ կերպարի մամուլի ասուլիսը, սակայն հաշվի առնելով, որ չարությունը տարածելու համար, բավական է միայն այն, որ լավ մարդիկ ձեռքերը ծալած նստեն և ոչինչ չանեն։ Ուստի հայտնում ենք մեր դիրքորոշումը՝ Հայոց բանակում «5-րդ շարասյան» իբրև գոյության մասին պնդումներին։

Մասնավորապես՝ «5-րդ շարասյուն» քաղաքական հասկացության հիշատակումը, փաստում է, որ այսօրվա Հայոց բանակը, իր տապալված «բարեփոխումներով» հանդերձ, մանիպուլյացիայի «մաստեր կլաս»-ի հետևանքով բերվել է քաղաքական հարթակ՝ բանակը վարկաբեկելու և 44 օրյա պատերզմի պարտության թիվ մեկ պատասխանատու նշանակելու նպատակով։

Հանրության աչքից արդեն անհնար է թաքցնել, որ «Ժամանակակից կործանիչ ավիացիա ունեցող» բանակն անզոր էր նիկոլաադերբեջանական տանդեմի հարձակման դեմ, ինչպես նաև այն, որ բանակի «բարեփոխումների» հետևանքով, բարեփոխվում է միայն ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի կյանքը:

Հայոց բանակը ապաքաղաքական մարմին է և այն քաղաքականացնելը, վարկաբեկելն ու 44 օրյա պատերազմի պարտությունում թիվ մեկ պատասխանատու նշանակելը խոսում է միայն այն մասին, որ «5-րդ շարասյան» ներդրումը իրականացվում է այս օրերին՝ բանակը վերջնականապես կազմաքանդելու նպատակով:

Այսուհետ անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայոց բանակի վարկաբեկումն ու կազմաքանդումը:

Հ.Գ. Զավեշտալի է լինելու, եթե մի օր պարզվի, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի կյանքը բարեփոխվում է պայմանագրային զինծառայողներին չտրամադրված բնակարանների և արձակուրդային վճարումների գումարների հաշվին»,- ասված է հրապարակման մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ