Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:20 12-03-2023

Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Կենտրոնի տվյալներով՝ ցնցումը գտնվել է Գեքսուն քաղաքից 21 կմ դեպի արևմուտք և ընկած է եղել 1 կմ խորության վրա։ Քաղաքում ապրում է ավելի քան 50 հազար մարդ։ Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ EMSC-ը հայտնել էր, որ Վանուատուի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սոլա քաղաքից 280 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 1,1 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 30 կմ խորության վրա։

Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել, ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները ավերածությունների են հանգեցրել հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Աղետի զոհերի թիվը հասել է 48 հազարի։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում