Մամուլ 3 տարի առաջ - 08:28 09-03-2023

Տոտալ քարոզչություն, այսպես կոչված, «ռեինտեգրացիայի» թեմայով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մինչ Արցախում ամենաբարձր մակարդակով ակնարկում են Ադրբեջանին ինտեգրվելու առաջարկությունը ընդունելի համարող ինչ-որ ուժերի կամ անհատների առկայության հնարավորության մասին, վերջին երկու ամիսներին Ադրբեջանում ինտենսիվ քարոզչություն է իրականացվում Արցախի, այսպես կոչված, «ռեինտեգրացիայի» հետ կապված։ Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տարբեր «էքսպերտների» միջոցով հանրային հարթակում և խոսույթում «ռեինտեգրացիայի» և համակեցության թեզեր տիրաժավորել։

Հասկանալի է, որ այդ բոլոր «էքսպերտները» իշխանական սազանդարներն են, թեպետ բռնատիրական Ադրբեջանում դժվար է իրական անկախ կամ, առավել ևս, ընդդիմադիր հայացք ունեցող պատկերացնել: Մասնավորաբար, մեր ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ ադրբեջանցի «փորձագետները» փորձում են ամեն ինչ ներկայացնել որպես բացառապես Ադրբեջանի տիրույթում կարգավորվող հարց՝ նշելով դրանց «ուղիներն ու ճանապարհները»։ Նշվում է, որ արցախահայության հետ սկզբնական երկխոսությունը պետք է սկսել ՀԿ սեկտորի և քաղհասարակության ներկայացուցիչների շրջանակում, ընդգծում, որ Արցախում տիրապետող են Հայաստանի ոչ իշխանական դաշտից ու Սփյուռքից հնչող թեզերը, որոնք էլ, ըստ նրանց, իբր «ազդում են արցախցիների իրական կարծիքի վրա և կաշկանդում նրանց»։

Հատկանշական է, որ ադրբեջանական շրջանակներն իրենց առաջ քաշած քարոզչական պնդումներում շեշտում են, թե Հայաստանից հնչող հակաադրբեջանական հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել (խոսքն ընդդիմության դիրքորոշումների մասին է), քանի որ «դրանք Փաշինյանի վարչախմբի կարծիքի հետ ոչ մի աղերս չունեն»։ Ի դեպ, հատուկ նշվում է, որ հիմնականում հենց այդ կարծիքներն են վնասում Արցախի «ռեինտեգրմանն» ու, այսպես կոչված, «խաղաղության» գործընթացին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից