Ներքին 3 տարի առաջ - 16:59 06-03-2023

Ինչից է վախենում Անահիտ Ավանեսյանը

Ժողովրդավարության անվան տակ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները վախենում են ասուլիսներ հրավիրել, հանդիպել լրագրողների հետ։

Վերջին շրջանում գերատեսչությունների ղեկավարները գերադասում են կամ չհանդիպել լրագրողներին, կամ շփվել բացառությամբ իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Կարմրուկի տարածվածությամբ պայմանավորված՝ այսօր լրագրողների հետ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ասուլիսին սակայն կարմրուկին վերաբերող հարցերից բացի, այլ հարցեր ուղղելու հնարավորություն չկար։

Նախ՝ նախարարի մամուլի խոսնակը հարցի հնարավորություն տալուց առաջ փորձում էր ճշտել, թե արդյոք հարցը վերաբերում է թեմային, թե ոչ, ապա նաև դեռ հարցերը չսպառված՝ նախարարը ասուլիսի կեսից պարզապես լքեց ասուլիսի սրահը՝ հնարավորություն չտալով այլ հարցեր հնչեցնելու։

Մասնավորապես, ի թիվս այլ հարցերի, մենք հարցեր ունեինք մեր խմբագրություն ստացվող ահազանգերից մեկով, առ այն, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում այլևս երեխաների բուժզննման համար պետպատվեր չկա։

Մենք ստիպված էինք մեզ հետաքրքող այս հարցի պատասխանն ստանալ խոսնակից։ Մյուս հարցերը, թերևս չենք բարձրաձայնի այստեղ և հարմար առիթի դեպքում, եթե այն իհարկե լինի, դրանք կուղղենք նախարարին։

Ինչպես այս դեպքում, այլ հարցերից խուսափելու, այնպես էլ մյուս գերատեսչությունների ղեկավարների դեպքում լրագրողների հարցերից խուսափելու պատճառներից ամենաակնհայտը թերևս այն է, որ նախարարները պարզապես կոմպետենտ չեն։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ