Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:58 22-02-2023

Եթե շահագործվի Ամուլսարը՝ խաչ կքաշենք Հայաստանի վրա. ակադեմիկոս

«Հավանաբար Կառավարությունում, այսօր, ժամը 17։00-ին կկայանա ազգակործան քննարկումը։250 միլիոն դոլարի պայմանագրով պատրաստվում են թույլ տալ «Լիդիան» ընկերությանը շահագործելու Ամուլ սարը»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց «Միջազգային էկոլոգիական անվտանգություն» կազմակերպության ակադեմիկոս Դոլորես Ղափանցյանը։

Կենսաբան-գիտնականn անհանգստացած է, ասում է` Հայաստանը կկործանվի, եթե շահագործվի Ամուլսարը․ «Այնտեղ շատ մեծ քանակությամբ ուրան կա, որը վտանգավոր է, շահագործման դեպքում պետք է խաչ քաշենք Հայաստանի վրա։ Նախ Ջերմուկը, որպես առողջարանային քաղաք դուրս կգա բոլորի հիշողությունից։

Առաջնահերթ վտանգված է նաև Սևանը, որովհետև արտահոսող ջրերը, ինչքան ուզում է դրենաժային համակարգերը տեսականորեն հնարավորություն ստեղծեն՝ կանխելու հոսքերը դեպքի Սևան, ճանապարհ լինելու է, որ լցվեն լիճ։ Սևանա լիճը աշխարհի խմելու ջրերի պաշարի ամբողջություն է կազմում և մենք առաջին հերթին կտուժենք։

Սևանի ֆլորայի և ֆաունայի վրա դա այնպիսի ծանր, անդառնալի հետևանք է թողնելու, որ մեր հրաշք Սևանը դառնա մեռյալ լիճ»։

Դոլորես Ղափանցյանը ցավ է ապրում, որովհետև պատերազմող երկիր ենք ու այս հարվածն առավել ծանր կլինի։

«250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու «Լիդիան»-ի հետ, որը թույլ է տալու վերսկսել Ամուլսարի հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորություններ կան»,- այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտակական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ