Սպորտ 3 տարի առաջ - 01:55 22-02-2023

Գոլային հրավառություն «Էնֆիլդում»․ «Ռեալը» ջախջախեց «Լիվերպուլին»

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացան 2 հանդիպումներ։

«Լիվերպուլը» փլեյ-օֆֆ փուլի առաջին տուրի դիմակայության առաջին խաղում հյուրընկալել էր «Ռեալին»։ «Արքայական» ակումբը կամային փայլուն հաղթանակ տարավ 5։2 հաշվով։

Հանդիպման մեկնարկում Դարվին Նունյեսի և Մոհամեդ Սալահի գոլերի շնորհիվ տանտերերն առջևում էին 2։0 հաշվով։ Հյուրերը բեկեցին խաղի ընթացքը․ առաջին խաղակեսում Վինիսիուս Ժունիորը դուբլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից ընդամենը 2 րոպե անց Էդեր Միլիտաոն առաջ մղեց արդեն «Ռեալին», այնուհետև Բենզեմայի դուբլը ամրապնդեց մադրիդյան թիմի հաղթանակը։

Հանդիպման տեսությունը․



Զուգահեռաբար կայացած խաղում «Նապոլին» Վիկտոր Օսիմենի և Ջիովանի դի Լորենցոյի գոլերի շնորհիվ վստահորեն հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

Հանդիպման տեսությունը․



Դիմակայությունների պատասխան հանդիպումները կայանալու են մարտի 15-ի կեսգիշերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար