Մամուլ 3 տարի առաջ - 08:43 18-02-2023

Թերություններ՝ ՔՊ-ական պատգամավորի նախագծում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի կողմից ներկայացված՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նախագծերի փաթեթը քննադատության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծության վարչության կողմից:

Նախ՝ նշենք, որ այս նախագծերի փաթեթով պատգամավորն առաջարկում էր սահմանել «էկոլոգիական տեղեկատվություն» հասկացությունը, էկոլոգիական տեղեկատվության չափորոշիչների հասկացություններն ու ցանկը: Ընդհանուր առմամբ, փորձաքննության արդյունքում վրիպակներ են արձանագրվել, որոնք խոսում են պատգամավորի ներկայացրած աշխատանքի փնթի լինելու մասին: Օրինակ՝ եղել են էջեր, որոնք համարակալված են, եղել են էջեր, որոնք համարակալված չեն եղել, եւ առաջարկվում է նախագծում մեկ մասից բաղկացած հոդվածների համարակալման նկատմամբ դրսեւորել միասնական մոտեցում: Միեւնույն ժամանակ, նախագծի 1-ին գլխի համարը տեքստից առանձնացված չէ որեւէ կետադրական նշանով, նախագծի մյուս գլուխների համարները գլուխների տեքստից բաժանված են միջակետերով:

Այստեղ եւս առաջարկվել է ապահովել Նախագծի գլուխների համարակալման միասնական մոտեցում: Փորձաքննության մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները:

Ելնելով այս դիտարկումներից՝ նաեւ անհրաժեշտ են համարում կատարել խմբագրական փոփոխություններ: Այլ խնդիրներ եւս արձանագրվել են, ընդհանուր առմամբ՝ 19 էջ: Եկել են այն եզրահանգման, որ նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:
Հիշեցնենք նաեւ, որ Մերի Գալստյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի անդամ էր»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ