Արտաքին 3 տարի առաջ - 21:00 13-02-2023

Թուրքիայում համապետական ընտրությունները կարող են հետաձգվել

Թուրքիայում այս տարի կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են հետաձգվել։ Այս մասին նշվում է թուրքական TGRT Haber լրատվականում հրապարակված հոդվածում։

Հաղորդվում է, որ դեռևս մեկ շաբաթ առաջ քննարկվում էր ընտրությունները մայիսի 14-ին անցկացնելու հնարավորությունը,որին նախապատրաստվում էին ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը։ Միևնույն ժամանակ լրատվամիջոցը հայտնում է, որ ավերիչ երկրաշարժերը կազդեն ընտրական գործընթացի վրա։

Լրատվականը իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում ընտրությունների հետաձգման, կամ չեղարկման հետ կապված գնահատականներ չեն տրվել, սակայն կուսակցության կուլիսներում սկսել են խոսել, որ երկրաշարժի հետևանքով ընտրությունները մայիսի 14-ին անցկացնելու տարբերակը սկսել է թուլանալ։

Հիմնական ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության կուլիսներում կարծիքներ են հնչում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առնվազն մեկ տարով հետաձգելու է ընտրությունները։ ՀԺԿ-ի դաշնակից ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները աղետի գոտի կատարած այցելության ժամանակ ասել էր, որ ընտրությունները չեն չեղարկվի, սակայն մայիսի 14-ի փոխարեն դրանք կկայանան հունիսի 18-ին։

Թուրքիայի սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ եթե ընտրությունների անցկացումն անհնար է պատերազմի պատճառով, խորհրդարանը կարող է որոշում ընդունել ընտրությունները մեկ տարով հետաձգելու մասին։ Բացի այդ քննարկվում է նաև այն հնարավորությունը, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել ընտրությունների անցկացման անհնարինության մասին։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն իսկզբանե նախատեսված էին 2023 թվականի հունիսի 18-ին, սակայն Էրդողանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ հնարավոր է դրանք կայանան մայիսի 14-ին՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Նրա խոսքով՝ վերջնական որոշումը պետք է կայացվի մարտի 10-ին, երբ ինքը կստորագրի համապատասխան հրամանագիրը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայում փետրվարի 6-ին երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով գերազանցում է 31 հազարը։ Էրդողանի հրամանով՝ երկրում յոթ օրով սուգ է հայտարարվել, իսկ երկրաշարժից տուժած 10 նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է սահմանվել։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին