Ներքին 3 տարի առաջ - 17:53 13-02-2023

Ռազմական գաղտնիք է, չեմ կարող ավելին ասել․ Գնդապետի Կորյուն Ղումաշյանի հրատապ կոչը

«Ազգովի պետք է ոտքի կանգնենք, որ շարունակվի արդիական զենքի արտադրությունը։ Մենք այնպիսի բաներ ենք սարքում, որ զինվորի գործոնը բացառում է։ Զինվորը պետք է ապահով լինի։ Մեր ամեն արտադրանքը նպատակային է, որ զինվորի կյանքը փրկի։ Դրանց թվում արհեստական աղվեսափոսեր են, զինվորական բահերը, նաև հատուկ տաք վրաններ ենք արտադրում»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյանը։

Արցախյան պատերազմներով անցած հրամանատարը փակագծեր չի բացում, չի մանրամասնում, թե որն է դասակի առաքելությունը․ «Ռազմական գաղտնիք է, չեմ կարող ավելին ասել։ Կոչ եմ անում բոլոր հնարավորություն ունեցող հայերին միանալ մեզ, եթե երկիրը պարտվի, այդ գումարներըն էլ չեն օգնի։ Ճիշտ պահն է՝ աջակցելու մեր գործին»։

Կորյուն Ղումաշյանի խոսքով՝ ամեն րոպե պետք է զգոն լինենք, որովհետև պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է․ «Ձյունը հալվի թե չէ, պատերազմը կսկսվի։ Ես վստահ եմ դրանում»,-հավաստում է։

Արցախի թեման հրամանատարի համար ամենացավոտն է․ «Արցախ ունենք, որ Արցախի մասին խոսեմ, բան չի մնացել, սաղ ծախեցին։ Ադրբեջանը ամեն վայրկյան պատրաստ է հարձակման, իրենց զորքը մտել է «յաչեյկեքի» մեջ, առաջ սուտի ման էին գալիս, հիմա լիարժեք պատրաստ են»,- հավելում է հրամանատարը։

Լուսին Ղազարյան



Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ