Ներքին 3 տարի առաջ - 23:26 09-02-2023

«Համախմբում» շարժման պատվիրակությունը այցելել է Հայաստանում Սիրիայի դեսպանություն

«Համախմբում» շարժման պատվիրակությունը այցելել է Հայաստանում Սիրիայի դեսպանություն։ Այս մասին հայտնում են շարժման ֆեյսբուքյան էջում։

Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի շուրջ բարձրացած աժիոտաժը, և ՀՀ իշխանությունների հակասական քայլերը ստվերել են այն կարևորագույն իրողությունը, որ նույն երկրաշարժից նաև մեծապես տուժել է բարեկամական Սիրիան, և մասնավորապես նրա հոծաթիվ հայկական համայնքը:

«Համախմբում» շարժումը իր զորակցությունը հայտնեց բարեկամ ժողովրդին: Հանդիպելով դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ՝ շարժման անդամները նաև քննարկեցին երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին անհապաղ օժանդակություն հասցնելու հիմնական տարբերակները, հաշվի առնելով նաև, որ երկիրը գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ:

Առաջիկա օրերին «Համախմբման» թիմը կիրականացի այդ աշխատանքը, կենտրոնանալով դեղամիջոցների և ձմեռային պայմաններում առաջին անհրաժեշտության տարբեր իրերի վրա:

«Հարգելի՛ հայրենակիցներ ցանկության դեպքում կարող եք մասնակցել մեր այս օժանդակությանը, մանրամասներին ծանոթանլու համար կարող եք նամակ գրել մեր ֆեյսբուքյան էջին»,- կոչ է արվում գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ