Ներքին 3 տարի առաջ - 10:14 09-02-2023

Ոչ միայն ազատվել դատավորներից, այլև զրկել նրանց օրվա հացից․ իշխանության նոր փոփոխությունը հակասահմանադրական է

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ տարբեր քրեական գործերի շրջանակներում լիազորությունները կասեցված 6 դատավորներ դադարել են պաշտոնավարել։ Նրանք են՝ Արա Կուբանյանը, Գևորգ Նարինյանը, Բորիս Բախշիյանը, Աղվան Պետրոսյանը, Դավիթ Գրիգորյանն ու Արուսյակ Ալեքսանյան։

Բանն այն է, որ օրենսդրական փոփոխության համաձայն՝ այսուհետ 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ, ինչը կնպաստի դատարանների գերծանրաբեռնվածության թոթափմանը:

Նկատենք, որ այս փոփոխության կիրառումը բավականին խնդրահարույց է, այն թեև միտված է դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, սակայն օրենսդրական դաշտում խնդիրներ կան։ Նախ՝ այս փոփոխությամբ խախտվում է դատավորների սոցիալական երաշխիքների հարցը, քանի որ կասեցված լիազորությունների ժամանակ դատավորները շարունակում են որոշ չափով աշխատավարձ ստանալ։

Վերջիվերջո, անձը համարվում է անմեղ, քանի դեռ չկա նրա մեղավորությունը ապացուցող դատավճիռ, և քանի դեռ անձի մեղավորությունը չի հաստատվել, նրա նկատմամբ զանազան պատժամիջոցների կիրառումը դատական համակարգի, դատավորի նկատմամբ ոտնձգություն է։

Երկրորդ խնդիրը վերաբերում է օրենսդրական փոփոխության հետադարձ ուժին, այսինքն՝ այն դատավորները, ում նկատմամբ կիրառվել է այս նորմը, իրենց նշանակման ժամանակ նման նորմ չի եղել, իսկ անձի վիճակը վատթարացնող ակտը չի կարող հետադարձ ուժ ունենալ։

Սահմանադրականության հետ կապված այլ խնդիրներ ևս կան այս օրենսդրական փոփոխության կիրառման մեջ, սա ամենակարճ ճանապարհն է քաղաքական իշխանության ձեռքին քրեական գործերի շվաքի տակ ոչ միայն դատավորների լիազորությունները կասեցնել, այլև նրանց օրվա հացից զրկել։

Մեր տեղեկություններով՝ այս օրենսդրական փոփոխության մասով դատավորները ՍԴ են դիմելու՝ վիճարկելով դրա սահմանադրականությունը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ