Մամուլ 3 տարի առաջ - 08:22 09-02-2023

Ալեն Սինոյանը «փրկել է» դատախազին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ալեն Սիմոնյանը երեկ ընդունել է վերջին 2 օրը ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա անող սեւազգեստ մայրերին։ «Քիչ առաջ հանդիպեցի մարտական եւ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին: Ծնողների հետ զրույցի մանրամասները հրապարակային չեն»,- հանդիպումից հետո հայտնեց նա: Բանակում տարբեր տարիների խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, պարզվում է՝ փորձել են Սիմոնյանի միջոցով հանդիպել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, ում ընդունելությանը ոչ մի կերպ չեն կարողանում արժանանալ՝ նրա նշանակման պահից սկսած:

Տեսնելով, որ դատախազը խորհրդարանում է, նրանք շտապել են ԱԺ` հույս ունենալով Սիմոնյանի միջոցով հանդիպում ստանալ դատախազից: Որդեկորույս ծնողները գանգատվել են ԱԺ նախագահին, որ նա անհասանելի է իրենց համար, մինչդեռ ընտրվելիս իր ելույթում նշել էր, թե իրենց զավակների գործերի բացահայտումը դժվար չէ։ Հիմա իրենք ուզում են բացատրություն պահանջել, թե ինչու մինչ այժմ գործերը չեն բացահայտվել։ Նրանցից ոմանք էմոցիոնալ պահվածք էին դրսեւորել, սակայն Ալեն Սիմոնյանը կարողացել էր «փրկել» դատախազին եւ համոզել, որ ճիշտ չէ խորհրդարանում նման հանդիպումը, որ դատախազի գրաֆիկը դա թույլ չի տալիս, եւ ծնողներին դատախազության դուռն է ցույց տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
14:22 Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան