Ներքին 3 տարի առաջ - 14:54 29-01-2023

Որքա՞ն ժամանակ կմնանք առանց ՄԻՊ-ի. ԱԺ խմբակցությունների պարզաբանումը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է՝ ԱԺ աշխատակազմը բոլոր խմբակցություններին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկական թեկնածու առաջադրելու մասին։

Հասկանալու համար, թե Աժ 3 խմբակցություններն ունե՞ն նախընտրելի թեկնածու, արդյոք առաջադրելո՞ւ են՝ Oragir.News-ը զրուցեց երեք խմբակցությունների պատգամավորների հետ։

Մեզ հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենց խմբակցությունը դեռ որևէ որոշում չունի։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ իրենց խմբակցությունն էլ դեռ չի առաջադրել թեկնածու, թեկնածության վերաբերյալ քննարկումներ՝ նույնպես չկան։

Իսկ ՔՊ-ից պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Կիրակի է, մի անհանգստացրեք, թեկնածու առաջադրողը ես չեմ։ Արտերկրից նոր եմ վերադարձել, փորձեք երկուշաբթի զանգահարել»,- խուսափելով պատասխանել մեր հարցերին։

Փաստորեն, դեռ անորոշ ժամանակ ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնը թափուր հաստիք է մնալու, քանի որ երեք խմբակցությունները դեռ թեկնածուի փնտրտուքի մեջ են։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար