Արտաքին 3 տարի առաջ - 18:00 21-01-2023

Իրանի խորհրդարանը ԵՄ երկրների զինված ուժերին ցանկանում է ահաբեկչական կազմակերպություններ ճանաչել

Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսը խորհրդարանը փոփոխություններ կկատարի երկրի օրենսդրության մեջ, որոնց համաձայն ԵՄ անդամ երկրների զինված ուժերը կճանաչվեն որպես ահաբեկչական կազմակերպություններ։ Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանի մեջլիսի պրեզիդիումի անդամ Ահմադ Նադերին:

Նադերին տեղեկացրել է, որ փոփոխություններն իրականացվելու են ԱՄՆ-ի որոշումից հետո, որով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։

Նա նշել է, որ իրանակն նախագիծը կտարածվի ԵՄ անդամ բոլոր երկրների, ինչպես նաև նրանց պատկանող զինված ուժերի, կազմակերպությունների ու ինստիտուտների վրա, որոնք ԻՀՊԿ-ն կներառեն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։

Հիշեցնենք, Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որով ԵՄ ղեկավարությանը կոչ է արվում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ