Մամուլ 3 տարի առաջ - 08:14 21-01-2023

Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի առցանց քննարկում տեղի կունենա՞․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեպետ հունվարի 16-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ամբիոնից հայտարարեց Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի առցանց քննարկում կազմակերպելու մասին, սակայն քանի օր է անցել, բայց նման նախաձեռնություն չեն ցուցաբերել։ Արցախի խորհրդարանից տեղեկացանք, որ ՀՀ ԱԺ-ից իրենց չեն դիմել նման քննարկում անցկացնելու հարցով։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցին՝ պատրաստվո՞ւմ են, արդյոք, նիստ անցկացնել Արցախի ԱԺ-ի հետ՝ Լաչինի միջանցքի թեմայով, Սիմոնյանն ասել էր, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ է նախատեսված եղել դեռեւս սեպտեմբերին, հիմա միջանցքի փակման պատճառով դա իրագործել չի ստացվի․ «Առցանց հանդիպման տարբերակը կարելի է քննարկել: Եթե նման հնարավորություն տեսնում են նաեւ Արցախի մեր գործընկերները, ապա ինչո՞ւ ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր

Ձեզ գուցե հետաքրքրի