Ներքին 3 տարի առաջ - 15:10 08-01-2023

Երևանում բացառապես երիտասարդ աղջիկների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել

Հունվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. մի խումբ երիտասարդ աղջիկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Նալբանդյան փողոցում գործող «Ստոյկա» փաբում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Հաղորդվում է, որ ժամը 04։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված փաբի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել մի քանի երիտասարդ աղջիկների։ Շամշյանի տեղեկություններվ՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Նելլի Ա-ն, 23-ամյա Լիլիթ Մ-ն, 22-ամյա Սոնա Խ-ն, 22-ամյա Ելենա Հ-ն, 25-ամյա Ռոզա Գ-ն։

Պարզվել է նաև, որ նշված հասցեից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արևիկ Ս-ն։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք նույն օրը, ժամը 03։50-ի սահմաններում նշված փաբում վիճաբանության ժամանակ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, միմյանց ձեռքերով հարվածներ հասցրել ու հնչեցրել հայհոյանքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձերբակալման ժամանակ Ռոզա Գ-ն իր մոտից բացահայտ գցել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա է եղել դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված հարմարանք։

Պարեկնեը տեղում սահմանազատել են տարածքը ու սպասել, մինչև ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Շամշյանի տեղեկություններով, երբ պարեկները այդ աղջիկներին փաբի մոտից տեղափոխել են ոստիկանություն, նրանք պարեկներին ասել են. «Տարեք, տարեք, մենք ձեր բոլորի Ձյունանուշիկներն ենք»։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ