Արտաքին 3 տարի առաջ - 14:43 30-12-2022

Էրդողանի հաղթելու շանսերն աստիճանաբար նվազում են

Թուրքիայում 2023 թվականի ամռանը կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պարբերաբար հարցումներ են անցկացվում, որոնց մեծ մասի արդյունքներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձայներն աստիճանաբար նվազում են։ Թուրքական Sözcü պարբերականը հրապարակել է թուրքական Yöneylem հետազոտական ընկերության կողմից անցկացված հետազոտության արդյունքները, որոնք մի շարք առումներով ուշագրավ են։

Հաղորդվում է, որ հետազոտությունն իրականացվել է Թուրքիայի 27 նահանգներում՝ ընդհանուր առմամբ շուրջ 2400 քաղաքացիների շրջանում։

Հարցին, թե առաջիկա նախագահական ընտրություններում կքվեարկե՞ն գործող նախագահ Էրդողանի օգտին՝ հարցվածների 51.9%-ը նշել է, որ երբեք չի քվեարկի, 33.6%-ը՝ կքվեարկի, իսկ 13.9%-ը դժվարացել է պատասխանել։

Ընդդիմադիր որևէ թեկնածուի և Էրդողանի միջև մրցակցության պարագայում հարցվածների 50.7%-ն ասել է, որ կքվեարկի ընդդիմադիր թեկնածուի օգտին, 32.7%-ը՝ Էրդողանի օգտին, իսկ 8.7%-ը՝ դժվարացել է պատասխանել։

Էրդողանին հաղթելու ամենաբարձր շանսեր շարունակում են ունենալ Անկարայի և Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետներ Մանսուր Յավաշը և Էքրեմ Իմամօղլուն, ում նկատմամբ վերջերս թուրքական դատարանը կալանքի և քաղաքականությամբ զբաղելու արգելք նախատեսող որոշում էր կայացրել։

Մասնավորապես Յավաշ-Էրդողան մրցակցության պարագայում Յավաշի օգտին կքվեարկի հարցվածների 55.9, իսկ Էրդողանի օգտին 36.4%-ը, իսկ Իմամօղլու-Էրդողան մրցակցության պարագայում արդյունքը կլինի համապատասխանաբար՝ 50.1-40.5%։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2023 թվականի հունիսի 18-ին, սակայն ներկայումս քննարկվում է ընտրություններն արտահերթ՝ մայիսին անցկացնելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի