Արտաքին 3 տարի առաջ - 14:09 29-12-2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կրկին սպառնում է Հունաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ Հունաստանին ուղղված սպառնալիքներ է հնչեցրել։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Անկարայում լրագրողների և դիվանագետների հետ կայացած տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ։

Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան շարունակում է պաշտպանել իր իրավունքներն ու շահերը Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հողի է արձանագրում երկրի իրավունքները, իսկ արտաքին գործերի նախարարությունը՝ դիվանագիտության ոլորտում։

«Մենք տարեսկզբին փորձեցինք Հունաստանի հետ երկխոսության ուղիներ գործարկել։ Փետրվարին մենք անցկացրել ենք 64-րդ խորհրդակցական հանդիպումը։ Սակայն մենք կասեցրինք երկխոսությունը Թուրքիայի դեմ Միցոտակիսի արշավի, Էգեյան ծովում սադրանքների, ցեղասպանության մասին պնդումների և Արևմտյան Թրակիայի թուրքերի վրա ճնշում գործադրելու պատճառով»,- հայտարարել է նա։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Անկարան 2021 թվականին ՄԱԿ-ին երկու նամակ է ուղարկել՝ կապված Հունաստանի կողմից ապառազմականացված կարգավիճակ ունեցող կղզիներում կատարված խախտումների հետ։ Նա նշել է, որ թուրքական կողմը հայտնել է, որ եթե Աթենքը չկատարի Լոզանի և Փարիզի համաձայնագրերից բխող իր պարտավորությունները, Անկարայի նկատմամբ չի կարող պնդել իր ինքնիշխան իրավունքները։

«Վերջերս հունական մամուլում տեղեկություններ եղան, որ տարածքային ծովը կհասցվի 12 մղոնի՝ հատկապես Կրետեի շրջակայքում: Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. ոչ թե 12, այլ անգամ 1 մղոնով մենք թույլ չենք տա Էգեյան ծովում տարածքային ջրերի ընդլայնում իրականացվի։ 1995 թվականին այս հարցի վերաբերյալ մեր վեհաժողովի ընդունած որոշումը հստակ է և ուժի մեջ է»,- ասել է նա։

Չավուշօղլուն ևս մեկ անգամ Հունաստանին նախազգուշացրել է Թուրքիայի նկատմամբ չգնալ արկածախնդրության, քանի դա հունական կողմի համար լավ բանով չի ավարտվի։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»