Արտաքին 3 տարի առաջ - 13:20 24-12-2022

Թուրքիան ավելացրել է Շվեդիային ներկայացրած պահանջները

Թուրքիայի իշխանություններն ավելացրել են այն անձանց թիվը, որոնց Անկարան Շվեդիայից պահանջում է արտահանձնել Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է Շվեդիայի հանրային ռադիոն՝ հղում անելով Թուրքիայում կայացած վերջին բանակցություններին։

Հաղորդվում է, որ Թուրքիայի կողմից պահանջվող անձանց թիվը 33-ից հասել է 42-ի:

Պաշտոնական Անկարան Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը հասատելու համար պահանջում գյուլենական և Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունների մի շարք ներկայացուցիչների արտահանձնումը։

Ցուցակում ընդգրկված անձանց մեծ մասը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպություններին անդամակցելու մեջ։ Ցուցակում 16 հոգի կապված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության», 12-ը` գյուլենական, 7-ը` ձախակողմյան խմբավորումների հետ, ևս 7 անձ մեղադրվում է տարբեր հանցագործությունների մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկզբնական շրջանում դեմ էր Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Սակայն ավելի ուշ Անկարան համաձայնել էր աջակցել այս երկրների անդամակցության գործընթացին՝ առաջ քաշելով մի շարք նախապայմաններ, որոնց թվում էր նաև Թուրքիայի պահանջած անձանց արտահանձնումը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»