Ներքին 3 տարի առաջ - 19:35 22-12-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Դեկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան կապերի ու մշակույթի կազմակերպության համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի բանախոսներին և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, գոհունակություն հայտնելով համաժողովի կազմակերպման առիթով, ընդգծեց, որ նմանօրինակ համաժողովներն ու միջկրոնական երկխոսություններն իրենց նպաստն են բերում ազգերի միջև խաղաղության հաստատման ու ամրապնդման միջավայրի ձևավորմանը։ Վերջինիս վառ վկայություն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց երկու հարևան ժողովուրդների համերաշխ գոյակցության և փոխհարաբերությունների բազմադարյա պատմական փորձը։

Հանդիպմանն անդրադառնալով աշխարհում տիրող բարդ իրավիճակին և առկա հակամարտություններին՝ Հայոց Հովվապետը հորդորեց ականջալուր լինել խաղաղության կոչին, որը հնչելու է բոլոր քրիստոնեկան Եկեղեցիների խորաններից առաջիկա Սուրբ Ծննդյան տոնին․ «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղութուն և հաճութո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ․ Գ,14․)։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց նաև արցախյան հակամարտությանը՝ տեղեկացնելով, որ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների կողմից ևս ջանքեր են ներդրվում հակամարտության հանգուցալուծման և ազգերի միջև խաղաղության հաստատման գործում։

Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վստահություն հայտնեց, որ միջկրոնական երկխոսությունը կարող է ամուր կամուրջ հանդիսանալ տարբեր ոլորտներում ազգերի փոխգործակցային հարաբերությունների զարգացման համար։

Վերջում Նորին Սրբությունը, իր գնահատանքը բերելով համաժողովի բանախոսներին, բարի և արդյունավոր ընթացք մաղթեց համաժողովի աշխատանքներին։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան