Ներքին 3 տարի առաջ - 11:23 19-12-2022

Ինչ-որ ձևով ծանուցե՞լ եք, հնարավոր է մարդիկ կան, ովքեր մոռացել են այդ մասին․ քաղաքապետը խնդրեց ճշտել

Մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել է 420 տեխզննություն չանցած տրանսպորտային միջոց։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստ հայտնեցին Ոստիակնության պարեկային ծառայությունից։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գերատեսչության ղեկավար Ջհանգիրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ են արել, որպեսզի հնարավոր լինի ծանուցել վարորդներին այդ մասին։ «Մենք մեր բազայում առկա մոտ 80 000 ավտոմեքենայի վերաբերյալ տվյալներ փոխանցել ենք և՛ ՃՈ, և՛ պարեկային ոստիկանություն։ Ֆիլտրել և հանել ենք այն փոխադրամիջոցները, որոնք չէին անցել տեխզննությունն ու չէին կատարել համայնքային վճարները, տեղեկացրել ենք մեր գործընկերներին , որ ձեռնարկեն միջոցառումներ քաղաքացիներին տեղեկացնեն, որ եթե տվյալ տրանսպորտային միջոցով երթևեկեն, կունենան խնդիրներ»։

Քաղաքապետը հետաքրքրվեց՝ իսկ ինչ-որ ձևով ծանուցել, տեղեկացրե՞լ են քաղաքացիներին այդ մասին․ հնարավոր է մարդիկ լինեն, ովքեր մոռացել են այդ մասին։ Տեղեկություն չստանալուց հետո քաղաքապետը խնդրեց ճշտել և զեկուցել հաջորդ գործակարգավարական նիստի ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար