Արտաքին 3 տարի առաջ - 20:18 16-12-2022

Ադրբեջանի բնակչության ճնշող մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում ռուս խաղաղապահներին

Ադրբեջանի բնակչության ճնշող մեծասնությունը բացասաբար է վերաբերվում Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված ռուս խաղաղապահներին։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը, այս մասին փաստում են Ադրբեջանում գործող սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված հետազոտության արդյունքները։

Հաղորդվում է, որ հարցվածների 81.8%-ը հայտնել է, որ բացասական վերաբերմունք ունի Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների նկատմամբ։ Հարցվածների միայն 6.9%-ն է խաղաղապահներին դրական վերաբերվում, իսկ 11.3%-ը՝ դժվարացել է պատասխանել այս հարցին։

Հետազոտության շրջանակներում ադրբեջանցիներին հարցրել են, թե ինչ են կարծում խաղաղապահների գտնվելու տևողության մասին։ Հարցվածների 49%-ը գտնում է, որ խաղաղապահները կլքեն Արցախի տարածքը, երբ ավարտվի նրանց գործունեության հնգամյա ժամկետը, 37.2%-ը անորոշ կարծիք ունի, իսկ 13.8%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս խաղաղապահներն Արցախում տեղակայվել են 5 տարի ժամկետով, որոնց գործունեությունն ինքնաբերաբար կարող է երկարաձգվել ևս 5 տարով, եթե հինգամյա ժամկետից վեց ամիս առաջ կողմերից մեկը չի պահանջում, որ վերջիններս լքեն Արցախը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի