Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:29 14-12-2022

Եթե ընդդիմությունը շատ է սիրում Արցախը, թող գնա այնտեղ, պաշտպանի․ ՔՊ-ական պատգամավոր

Խաղաղապահները ուժ կիրառելու իրավունք չունեն, եթե պետք է ուժ կիրառեն, ուրեմն թող դուրս գան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

«Ես հասկանում եմ, որ Արցախի ժողովուրդն այսօր շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնել, այդ խնդիրները մենակ իրենցը չեն, մերն էլ են, հիմա մենք ունենք այդպիսի սրիկա հարևաններ։ Մտածել, որ այդ խնդիրները միայն այսօր են, մանիպուլյացիա է»,- ասաց նա։

Խոսելով Ադրբեջանի նման գործողությունների պայմաններում տարվող խաղաղության պայմանագրի բանակցությունների և խաղաղության դարաշրջան բացելու իշխանության որդեգրած քաղաքականության մասին, Ասլանյանը ասաց․

«Խաղաղության դարաշրջան ասելով՝ ինչ եք հասկանում։ Մի՞թե հնարավոր է դարեդար ապրել թշնամական վիճակի մեջ։ Ի վերջո մենք պետք է կարղանանք գտել այն միջին նորմալ վիճակը, երբ մեր ժողովուրդը կկարողանա խաղաղ ապրել»։

Հարցին՝ որպես իշխանական պատգամավոր ինչո՞ւ չի գնացել շրջափակված հատված տեղում իրավիճակը գնահատելու, պատգամավորը նշեց․

«Գնայի հասնեի այնտե՞ղ, այստեղ մենք որոշում ենք կայացնում, ես գնամ հասնեմ այնտե՞ղ 90-ական թվականներից երեք անգամ գնացել հասել եմ այնտեղ, ես իմ ներդրումն արել եմ այնքան, որ չեք էլ պատկերացնում»։

Անդրադառնալով ընդդիմության այն առաջարկին, որ անհրաժեշտ է ԱԺ-ում ընդունել հայտարարություն, որով կընդգծվի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Ասլանյանն ասաց․

«Եթե ընդդիմությունը այնքան շատ է սիրում Արցախը, թող գնա էնտեղ, Արցախը պաշտպանի, իշխանությունը անում է իր ձեռքից եկած ամեն ինչ, սա դիվանագիտություն է։ Փաստացի մեր պարտությունը սկսվել է 1994 թվականից, երբ Հայաստանը ստորագրել է այն փաստաթղթի տակ, փոխանակ պահանջեինք, որ Արցախը ստորագեր։ Երբ Հայաստանը ստորագրեց 1994 թվականի հրադադարի փաստաթղթի տակ, միջազգային հանրությանը հանեց իր դեմ և մեզ կպցրեցին ագրեսորի պիտակ»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
12:59 Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան