Արտաքին 3 տարի առաջ - 15:49 13-12-2022

Ռուսաստանը շարունակում է հորդորել Թուրքիային՝ Սիրիայում ռազմական գործողություն չսկսել

Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են բանակցություններ վարել՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից նոր ռազմական գործողություն իրականացնելու թեմայով։ Ինչպես փոխանցում է ռուսական Ինտերֆաքս լրատվական գործակալությունը, Բոգդանովն ասել է, որ ռուսական կողմը շարունակում է աշխատել, որպեսզի Թուրքիային համոզի, որ այդ երկիրը հրաժարվի Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն իրականացնելու մտադրությունից։

Նրա խոսքով՝ Մոսկվան, Անկարայի հետ շփումների ընթացքում, քննարկում է Թուրքիայի կողմից Սիրիայում հնարավոր գործողության հարցը։

«Մեր շփումները շարունակվում են, նման ցամաքային գործողություն դեռ չի սկսվել, ինչը նշանակում է, որ արդեն իսկ հաջողություններ կան»,- ասել է Բոգդանովը։

Հիշեցնենք, որ նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը կարող է չսահմանափակվել միայն Սիրիայի հյուսիսում քրդական զինված ուժերի դիրքերի նկատմամբ իրականացվող օդային հարվածներով, այլ ցամաքային գործողություն սկսել նրանց դեմ։

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը նույնպես այցելել էր Թուրքիա, և իր շփումների օրակարգային հարցերից մեկը եղել էր Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ Թուրքիայի կողմից նոր ռազմական գործողություն սկսելու շրջանակներում։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիան շարունակում է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել Սիրիայի հյուսիսում 30 կիլոմետր լայնությամբ անվտանգության գոտի ստեղծելու համար։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»