Արտաքին 3 տարի առաջ - 21:54 12-12-2022

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում նավթի հանքավայր է հայտնաբերել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում նավթի հանքավյայր է հայտնաբերվել։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է այսօր՝ իր գլխավորությամբ կայացած Թուրքիայի նախագահական կաբինետի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։

Էրդողանը հայտնել է, որ նոր հանքավայրը հայտնաբերվել է Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Գաբար լեռան շրջանում։ Նա նշել է, որ նոր հայտնաբերված նավթի պաշարներների զուտ ծավալը կազմում է 150 միլիոն բարել։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ երկրի նավթային պահուստների արժեքը գնահատվում է մոտ 12 միլիարդ դոլար։ «Սա 2022 թվականի ընթացքում հայտնաբերված 10 խոշորագույն հանքավայրերից մեկն է»,- ասել է նա։

Վերջինս անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից ահաբեկչության դեմ մղվող պայքարին։ Նա վերահաստատել է Անկարայի վճռականությունը՝ երկրի սահմանները ահաբեկչական սպառնալիքից պաշտպանելու հարցում։

«Թուրքիան ևս մեկ անգամ խափանելու է իր դեմ ուղղված նենգ ու անճոռնի ծրագրերը՝ ավարտին հասցնելով իր սահմաններին անվտանգության գծի ստեղծումը»,- հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»