Արտաքին 3 տարի առաջ - 18:17 12-12-2022

Անկարան կրկին Աթենքին ուղղված մեղադրանքներ է հնչեցնում

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Հունաստանը շարունակում է լարվածություն հրահրել տարածաշրջանում՝ Թուրքիայի դեմ անհիմն պահանջներ ներկայացնելով և ագրեսիվ հռետորաբանություն վարելով։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Աքարն ասել է Թուրքիայի զինված ուժերի ռազմական ճյուղերի հրամանատարների հետ կայացած հանդիպման ընթացքում։

Աքարը շեշտել է, որ հանուն լավ ապագայի՝ անհրաժեշտ է սխալ քայլերը դադարեցնել։ «Թուրքիան թույլ չի տա ստատուս քվոյի ձևավորում՝ ի վնաս իրեն։ Ավելի լավ ապագայի համար կարևոր է դադարեցնել սխալ քայլերը»,- ասել է նա։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են մնալ երկրի անվտանգության երաշխավորը՝ դիմակայելով բոլոր սպառնալիքներին։ Աքարը Թուրքիայի դեմ ուղղված սպառնալիքների թվում հիշատակել է Քուրդիստանի բանվորական կուսակցությանը, Իսլամական պետությունը և Գյուլենական կազմակերպությանը։

Աքարն ընդգծել է, որ, հանցավորության դեմ պայքարում Թուրքիան հավատարիմ է մնում ահաբեկչության սպառնալիքը սկզբից վերացնելու ռազմավարությանը։ «Թուրքիան վճռական է տարածաշրջանում իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու հարցում և միևնույն ժամանակ ջանքեր է գործադրում խաղաղության, արդարության և կայունության ապահովման համար՝ ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում»,- ասել է նա։

Նա հավելել է, որ Թուրքիան ակնկալում է, որ հույն քաղաքական գործիչներն ու զինվորականները կհրաժարվեն սադրիչ հռետորաբանությունից, որն ուղղված է անմիջապես ներքին լսարանին։ «Աթենքը պետք է դասեր քաղի պատմությունից»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի