Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:47 08-12-2022

Իշխանությունը չի ընդունել ընդդիմության կողմից ներկայացրած ոչ մի առաջարկ․ Աննա Գրիգորյան

Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է։ Գրիգորյանը խոսել է խորհրդարանական ընդդիմության օրակարգի մասին։

«Ընդդիմության խնդիրն է ժողովրդին ապացուցել, որ այս մարդիկ, որոնք իշխանության մեջ են գտնվում իրենք ընդհանրապես չեն առաջնորդվում ՀՀ պետական շահով։ Իրենց ընդհանրապես հետաքրքիր չէ Արցախի շահը։ Մեր թիվ մեկ խնդիրն է այս ամենի մասին խոսել, այս ամենը բացատրել մեր հայրենակիցներին և որպեսզի համաժողովրդկան ընդհանուր պահանջի ձևավորմամբ արդեն հեռացնենք այս իշխանություններին»։

Անդրադառնալով պարգևավճարների վերաբերյալ հարցին՝ պատգամավորն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը պարգևավճարներ չի ստացել։

«Ընդհանրապես խորհրդարանական գործունեության այս ամբողջ ընթացքում չի եղել ընդդիմության կողմից ներկայացված գեթ մեկ առաջարկ, որ ընդունվել է իշխանության կողմից և եղել է ընդամենը մեկ օրենքի նախագիծ, որը քվեարկվել է կամ ընդհանրապես մտել է նիստերի դահլիճ օրակարգ»,- ասաց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
18:54 Թուրքիան երեխաների աղքատության ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է