Արտաքին 3 տարի առաջ - 17:23 06-12-2022

Վրաստանի նախագահի խոսքով՝ Թբիլիսին աջակցում է Կիևին իր հնարավորությունների սահմաններում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր երկիրը լիակատար համերաշխություն ունի Ուկրաինայի հետ և աջակցում է նրան իր հնարավորությունների սահմաններում։ Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Զուրաբիշվիլին այս մասին ասել է Լեհաստան կատարած այցելության ժամանակ տեղի ունեցած ճեպազրույցում։

Զուրաբիշվիլին հայտնել է, որ Վրաստանը գիտի, թե ինչ գին է վճարում Ուկրաինան ազատության և անկախության համար, քանի որ Վրաստանը նույնպես վճարել է իր ժողովրդի կյանքով։ Նա միևնույն ժամանակ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային հրավիրել է Թբիլիսի՝ քաղաքի փողոցներում մարդկանց կողմից առկա համերաշխությունը տեսնելու համար։

Վրաստանի նախագահը նշել է, որ իր երկիրը չի կարող իր հնարավորությունների սահմաններում չաջակցել Ուկրաինային։ Նա ասել է, որ չնայած ռազմական աջակցության բացակայությանը, Ուկրաինան ունի Վրաստանի տնտեսական և սոցիալական, ինչպես նաև երկրի բնակչության համազգային աջակցությունը։ «Մենք բոլորս գիտենք, որ Վրաստանը ներուժ չունի այս պատերազմին ներքաշվելու համար, դա սխալ կլիներ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վերջինս միևնույն ժամանակ հայտնել է, որ այսօր դժվար ժամանակ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի ու աշխարհի համար։ «Ռուսաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր իրական դեմքը, բացահայտեց իր էքսպանսիոնիստական, իմպերիալիստական ​​և ագրեսիվ դեմքը, և Ուկրաինայի դեմ այս դաժան ու անարդար պատերազմը շարունակվում է արդեն տասը ամիս։ Սակայն Ուկրաինան ցույց տվեց, թե ինչ է միասնությունը։ Նա պաշտպանում է ոչ միայն իր, այլ նաև Եվրոպայի ազատությունը, և Վրաստանն այս տարածության մի մասն է»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը կոչ է արել իր երկրի քաղաքական գործիչներին օրինակ վերցնել Ուկրաինայից միավորվելու համար։ Նրա խոսքով՝ երբ երկիրը միասնական է և բևեռացումը մի կողմ է դրվում, ամեն ինչի կարելի է դիմակայել։

Նա նաև հորդորել է արևմուտքի քաղաքական գործիչներին՝ հին սխալները չկրկնել։ «Կգա ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի բանակցություններ վարել։ Շատ կարևոր է, որ այդ ժամանակ միջազգային հանրությունը թույլ չտա այն սխալները, որոնք ժամանակին թույլ են տվել Վրաստանի և Ուկրաինայի հետ՝ Ղրիմի օկուպացիայից հետո։ Ռուսաստանը ստիպված կլինի հաշտվել այն փաստի հետ, որ յուրաքանչյուր երկիր ունի իր սահմանները։ Սա կլինի պատերազմի արդյունք, որը կփոխի աշխարհը»,- եզրափակել է Զուրաբիշվիլին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»