Արտաքին 4 տարի առաջ - 12:36 30-11-2021

Ալիևի խոսքով՝ Ռուսաստանը աջակցում է տրանսպորտային ուղիների գործարկմանը

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել ռուսական «Россия-1»-ի եթերով հեռարձակվող «Кремль. Путин. Москва» հաղորդաշարին և անդրադարձել այն հարցին, թե ինչով էր կարևոր Սոչիում տեղի ունեցած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան՝ պետությունների ղեկավարների մակարդակով անցկացրած եռակողմ հանդիպումը։

Իլհամ Ալիևը Սոչիի օդանավակայանում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ հերթական «դիվանագիտական ռևերանսն» է արել Ռուսաստանի ուղղությամբ։ Նա հայտարարել է, որ «Ռուսաստանը չափազանց կարևոր դերակատարություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»։Ինչպես նաև նշել է, որ այդ մասին վկայում է եռակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարությունը կապված այն քայլերի հետ, որոնք ձեռնարկվել են տրանսպորտային ուղիների բացման, և սահմանների դելիմիտացիայի համար հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Ուշագրավ է այն, որ նախ Ալիեւը օգտագործել է ոչ թե իր սիրած «Զանգեզուրյան միջանցք» տերմինը, այլ «տրանսպորտային ուղիներ» ընդհանուր ձևակերպումը և ապա նաև այն, որ «Ադրբեջանը այդ հարցերը մշտապես բարձրացրել է ու Ռուսաստանը մշտապես դրանց աջակցություն է հայտնել»։

Հետաքրքրական է նաև, որ օրինակ Հայաստանի վարչապետի հետ նման կարճ հարցազրույց հաղորդաշարի շրջանակներում չի իրականացվել և հավասարությունը պահպանելու համար, նույն թեմայով Հայաստանի ղեկավարի խոսքը դրվել է արդեն եռակողմ հանդիպման ընթացքում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»