Արտաքին 3 տարի առաջ - 17:16 05-12-2022

Վրաստանի վարչապետը երկրում խաղաղության առկայությունը իր կուսակցության արժանիքն է համարում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում խաղաղության և կայունության առկայությունը իշխող «Վրացական երազանք» կուսակցության արժանիքն է։ Այս մասին տեղեկացնում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը։

Ղարիբաշվիլին շեշտել է, որ իրենց հիմնական պարտավորությունը երկրում խաղաղություն և կայունություն պահպանելն է, ինչը որոշիչ գործոն է Վրաստանի բարեկեցության համար։ «Անկախությունը վերականգնելուց հետո երեք անգամ կռվել ենք, բավական է։ Մենք ցանկանում ենք խելամիտ կերպով զարգացնել մեր երկիրը, սա ազգային քաղաքականություն է, ոչ թե պատերազմ»,- ասել է նա։

Ղարիբաշվիլին իր խոսքում մեղադրել է նաև մի շարք քաղաքական գործիչներին՝ կեղծ ռազմատենչ հայտարարություններ անելու և քաղաքական դիվիդետներ կորզելու համար։

«Ուզում եմ այս կեղծավոր քաղաքական գործիչներին հիշեցնել՝ քաղաքական գործիչներից ո՞ւմ ենք տեսել, որ զոհվել է պատերազմում։ Ոմանք շատ են խոսում, ակտիվ են ֆեյսբուքում, թող գնան կռվեն առաջին գծում, ոչ թե Կիևում, որտեղ սելֆի են անում, եթե իսկապես ուզում են մասնակցել Ուկրաինայի պատերազմին»,- նշել է նա։

Վրաստանի վարչապետը նաև հայտնել է, որ իրենց երկրի մի հատվածը օկուպացված է, հետևաբար իրենց յուրաքանչյուր խոսք ու գործողություն կարիք ունի մեծ գիտակցության։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչները պետք է ամեն օր ներողություն խնդրեն Վրաստանի ժողովրդից՝ իրենց կատարած քայլերի համար։

«Նրանք պետք է ամեն օր՝ առավոտյան ու երեկոյան, ներողություն խնդրեն մեր ժողովրդից ու հասարակությունից՝ երկրի հետ իրենց արածի համար։ Թող հիմա մեզ հանգիստ թողնեն, մենք էլ պետությունը կառավարենք։ Այն, որ երկրում տիրում է խաղաղություն և կայունություն, ներկայիս կառավարության արժանիքն է»,- եզրափակել է Ղարիբաշվիլին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»