Արտաքին 5 տարի առաջ - 13:17 02-11-2021

Google-ը հաստատել է նոր սմարթֆոնում լուրջ թերության առկայությունը

Google-ը հաստատել է, որ իր նոր սմարթֆոնը էկրանի թարթման հետ կապված խնդիրներ ունի: Ինչպես հաղորդվում է ընկերության կայքում, խոսքը Pixel 6 Pro-ի լուրջ թերության մասին է։

«Pixel 6 Pro-ի օգտատերերը կարող են մի պահ արտեֆակտներ նկատել սմարթֆոնի էկրանին, երբ այն անջատված է, և երբ նրանք միացման կոճակը սեղմում են գաջեթը միացնելու համար ոչ բավարար ուժով», ասվում է հաղորդագրությունում:

Google-ի ներկայացուցիչները նման կերպ են արձագանքել նորույթի առաջին սեփականատերերի բազմաթիվ բողոքներին։ Օգտատերերի խոսքով, էկրանի թարթումը չափազանց նկատելի է, երբ գաջեթն արգելափակված է։ Միացման կոճակը կիսով չափ սեղմելու դեպքում սմարթֆոնի էկրանին թարթող շերտեր են հայտնվում:

Google-ը խոստացել է շտկել թերությունը հաջորդ թարմացման ժամանակ, որը կլինի միայն դեկտեմբերին։ Pixel թիմը վստահեցնում է, որ խնդիրն ապարատային չէ և կարգավորելու համար Pixel 6 Pro-ի ծրագրային ապահովման թարմացումը բավարար կլինի: Մինչ այդ Google-ը օգտատերերին խորհուրդ է տվել խուսափել միացման կոճակը պատահաբար սեղմելուց։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»