Արտաքին 3 տարի առաջ - 16:30 05-12-2022

Ադրբեջանի նախագահն ընդունել է Ռուսաստանի նախագահի օգնականին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Իգոր Լևիտինին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Լևիտինը Ալիևին փոխանցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները, իսկ Ալիևը շնորհակալություն հայտնելով ողջույնների համար՝ խնդրել է իր ողջույնները փոխանցել Ռուսաստանի նախագահին։

Հաղորդվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների՝ այդ թվում նաև տնտեսական կապերի զարգացման կապակցությամբ։ Ադրբեջանի նախագահը և Ռուսաստանի նախագահի օգնականն ընդգծել են տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ աշխատանքի կարևորությունը։

Բացի այդ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային մակարդակում տրանսպորտի, տարանցման, նյութատեխնիկական ապահովման, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցերը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»