Ներքին 3 տարի առաջ - 13:51 03-12-2022

«Պզոյին» մեղադրում են հավաք կազմակերպելու մեջ՝ առաց հավաքի մասնակիցների․ փատաբանը մանրամասներ է ներկայացրել

Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր, որ դատարանը ազատ է արձակել «Պզո» մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանին։ Ղազարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը կայացրել է վերաքննիչ քրեական դատարանը։

Ղազարյանի փաստաբան Արմեն Մելքոնյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այն, ինչում մեղադրվում է Ղազարյանը, իրականության հետ որևէ կապ չունի։

«Խոսքը հավաք կազմակերպելու մասին է, նա մեղադրվում է հավաք կազմակերպելու մեջ՝ առաց հավաքի մասնակիցներին։ Առաջադրված մեղադրանքը անհիմն է ու մտացածին, իրականության հետ որևէ կապ չունի, և ես հույս ունեմ, որ սրան կհաջորդի քննիչի՝ քրեական վարույթը կարճելու որոշումը։ Ինձ հետաքրքրում է՝ այն դատավորը, ով կալանք էր տվել պարոն Ղազարյանին, ինչի՞ արդյուքնում պարոն Ղազարյանը 1 ամիս ու 1 օր գտնվեց կալանքի տակ, ի՞նչ ծանրացած սրտով էր քնում»։

Մենք հայտնել էինք նաև, որ երբ ձերբակալել էին Ղազարյանին, նրա մոտ մի մեծ տոպրակով սպիտակ փոշի էին հայտնաբերվել, իրավապահաներին թվացել է, թե կոկային են գտել, նկարել են, ցուցադրել էին ԶԼՄ-ներով, սակայն փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված սպիտակ փոշին ոչ թե կոկային է, այլ ցեմենտի կլինկեր։

Ղազարյանի փաստաբանն ասաց, որ նյութն առհասարակ Ղազարյանի մոտ չի էլ եղել։

«Այն հայտաբերել էին վայրից, որտեղից բերման էին ենթարկել Արմեն Ղազարյանին։ Տարածքից հայտնաբերված նյութը փորձում էին կապել պարոն Ղազարյանի հետ։ Բայց պարոն Ղազարյանը երբևէ նման երևույթների հետ կապ չի ուենցել և չի ունենա, վստահաբար ասում եմ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Երեւանում՝ Մուրացան 109 հասցեից ոստիկանության Էրեբունու բաժին բերման էին ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձինք՝ ապօրինի կերպով զենք, զինամթերք, թմրանյութ կրելու կասկածանքով: Բերման ենթարկվածների թվում է եղել օրենքով գող Պզոն՝ Արմեն Ղազարյանը, ով ավելի ուշ կալանավորվեց։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ