Ներքին 3 տարի առաջ - 10:05 02-12-2022

Դեկտեմբերի կեսերին պատերազմի վտանգ է կանխատեսվում

Մինչ իշխանությունները և նրանց արբանյակները 24-ժամյա ռեժիմով խոսում են խաղաղության պայմանագրի մոտալուտ ստորագրման մասին, ռազմական և փորձագիտական շրջանակները դեկտեմբերի կեսերին պատերազմ են կանխատեսում։

Oragir.News-ի տեղեկություններով, հետախուզական խողովակներով ստացված տեղեկատվությունը ևս հաստատել է դա․ ամսվա կեսին պատերազմի վտանգն իրական է` կարճատև ու մեծ հարվածով։ Կարճատևությունը պայմանավորված է եղանակով․ ադրբեջանցիները, ամենայն հավանականությամբ, փորձելու են ճեղքել Սյունիքը։

Oragir.News-ի աղբյուրը հայտնում է, որ ՊՆ նախարար Ս․ Պապիկյանի՝ երեկ զորամաս կատարած այցը և այնտեղ ճաշարանի ստուգումը, ինչպես նաև իբրև թե Ջերմուկում կարգի բերված ապաստարանները պայմանավորված են վերոնշյալ տեղեկատվությամբ և իշխանական հերթական իմիտացիաներն են։

Ի դեպ, թշնամին արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները, ամենօրյա ռեժիմով ոտնձգություններ է կատարում սահմանի նկատմամբ, կրակում, իսկ հետո մեղադրում հայկական կողմին հրադադարը խախտելու մեջ։

Այդ գործելաոճով թշնամին փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել հարձակում սկսելու համար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին