Արտաքին 3 տարի առաջ - 14:50 30-11-2022

ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները հաստատել են Ուկրաինայի և Վրաստանի համար բաց դռների քաղաքականությունը

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ վերահաստատել են 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ ընդունված որոշումները։ Այս մասին տեղեկացնում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը։

Դաշինքի կողմից ընդունված հայտարարությունում նշվել է, որ անդամ երկրները հավատարիմ են ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ «Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք Հյուսիսատլանտյան դաշինքի բաց դռների քաղաքականությանը: Մենք վերահաստատում ենք 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունած որոշումները և բոլոր հետագա որոշումները՝ կապված Վրաստանի և Ուկրաինայի հետ»,- ասված է հայտարարության մեջ։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները` հաշվի առնելով Արևմտյան Բալկանների և Սև ծովի տարածաշրջանների ռազմավարական նշանակությունը, ողջունել են գագաթաժողովին դաշինքի գործընկերներ երկրների մասնակցությունը։ Նշվել է, որ դաշինքն ուժեղացնում է իր Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային ու Բոսնիա և Հերցեգովինային, որպեսզի այս երկրներն ամրապնդեն իրենց ամբողջականությունն ու ճկունությունն, ինչպես նաև զարգացնեն իրենց պաշտպանական կարողությունները։

ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը տեղի է ունենում նոյեմբերի 29-30-ը Ռումինիայում, որին բացի դաշինքի անդամ երկրներից մասնակցում են ապագա անդամներ Ֆինլանդիան ու Շվեդիան, ինչպես նաև դաշինքին միանալու պատրաստակամություն ունեցող երկրները՝ Ուկրաինան, Վրաստանը, Բոսնիա և Հերցեգովինան։

Ռումինիայի արտգործնախարարության փոխանցմամբ` գագաթաժողովի նպատակն է մշակել միասնական ռազմավարություն` արտաքին քաղաքականության և արևմտյան ռազմական բլոկի կառույցների անվտանգության համար։

Գագաթաժողովին ներկայացված է նաև Մոլդովան, որը չի ձգտում անդամակցության, բայց հանդիսանում է Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերներից մեկը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»