Այսօր փակ կլինի Աբովյան-Պուշկին խաչմերուկից Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 27-ին, ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07:00-ը փակ կլինի Աբովյան փողոցի՝ Պուշկինի հատման անկյունից մինչև Հանրապետության հրապարակ հատվածի երթևեկությունը: