Ներքին 3 տարի առաջ - 12:03 16-11-2022

10 օր առաջ Աշոտյանը բացակայել է երկրից, այս անգամ էլ որևէ մեկը չի զգուշացրել, որ իրավունք չունի բացակայել․ Տիգրան Աթանեսյան

Երբ մարդու ելքը սահմանափակում են՝ նա պետք է տեղեկացված լինի, որ իր ելքը փակ է, որևէ նման տեղեկատվություն չի եղել։ Սա շատ տարօրինակ սահմանափակում էր։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Աշոտյանին երկրից ելքը սահմանափակելուն։

Հարցին, թե Աշոտյանն ինքն էլ ահազանգել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին հրահանգել է իրեն կալանավորել և որ փորձում են իր նկատմամբ քրեական հետապնդման փորձ է անել, արդյոք սա չէր ենթադրում, որ իր ելքը փակելու են՝ Աթանեսյանն ասաց, որ ամեն ինչ կարելի է ենթադրել, բայց Աշոտյանից ստորագրություն՝ երկիրը չլքելու վերաբերյալ որևէ մեկը չի վերցրել և չի զգուշացրել, որ նա իրավունք չունի բացակայել երկրից։

«Պետական բժշկական համալսարանում չարաշահումների հետ կապված Աշոտյանին հարցաքննել են 1,5-2 տարի առաջ, բայց ոչ Քննչական կոմիտեում, նա հրավիրվել էր ԱԱԾ, Հակակոռուպցիոն կոմիտե։

Սակայն վերջին իրադարձությունների ժամանակ, երբ ԵՊԲՀ-ի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ Աշոտյանին ոչ հրավիրել են, ոչ հարցաքննել են։

«Աշոտյանը 10 օր առաջ էլ բացակայել է հանրապետությունից, նրան ոչ կանչել են, ոչ հարցաքննել են։ Սա շատ տարօրինակ սահմանափակում էր»։

Նա նաև տեղեկացրեց՝ առաջիկայում այս առնչությամբ իրավական գործընթացներ անպայման նախաձեռնելու են, սակայն դեռ բավական տեղեկատվություն չունեն։

«Անպայման հարցումներ կանենք և կորոշենք, թե ինչ ենք անում»։

Ավելի վաղ Աշոտյանը հայտնել էր, որ այսօր պիտի մեկնի Լիսաբոն ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՊԲՀ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության համար քրեական հետապնդում էր հարուցվել նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ։ Երբ Նարիմանյանին ձերբակալել էին՝ Արմեն Աշոտյանն ահազանգել էր, որ նախկինում՝ 2018–ին, Պետական վերահսկողական ծառայությունը, երբ նախագահում էր Դավիթ Սանասարյանը, ստուգումներ էին իրականացրել Պետական բժշկական համալսարանում, նա նշել էր, որ տարբեր տարիների վերաբերող տեղեկանք են գրում, որտեղ մեկ դրվագ փորձում են կապել իր հետ և ձերբակալել իրեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար

Ձեզ գուցե հետաքրքրի